News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի նոր վարչապետ Էնթոնի Ալբանեզեն խոստացել է երկիրը տանել նոր ուղղությամբ՝ էապես փոխելով կլիմայի քաղաքականությունը, հայտնում է BBC-ն։

Ձախ կենտրոնամետ Լեյբորիստական կուսակցությունից Ալբանեզեն, որը շաբաթ օրը կայացած ընտրություններում հաղթել է Սքոթ Մորիսոնին, հայտարարել է, որ Ավստրալիան էներգիայի վերականգնվող աղբյուրների գերտերություն կարող է դառնալ:

Երկուշաբթի օրը նա պետք է երդվի որպես վարչապետ, սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք նրա կուսակցությունը մեծամասնություն կունենա խորհրդարանում:

Կլիմայի փոփոխությունն ընտրողների համար առանցքային խնդիր է դարձել երեք տարվա ռեկորդային հրդեհներից եւ ջրհեղեղներից հետո:

Ձայների հաշվարկը դեռ շարունակվում է, եւ դեռ պարզ չէ, թե կկարողանան արդյոք լեյբորիստները ստանալ 76 տեղ՝ 151 անդամից բաղկացած խորհրդարանի ստորին պալատում մեծամասնություն ապահովելու համար:

Վերջնական արդյունքները կարող են հայտնի լինել միայն մի քանի օր հետո, քանի որ ընտրական հանձնաժողովի աշխատակիցները նոր են սկսել հաշվել մոտ երեք միլիոն փոստային ձայները:

Եթե խորհրդարանում իշխանությունը մեծամասնություն լինի, «կանաչները» եւ անկախները, որոնք հանդես են գալիս կլիմայի փոփոխության դեմ պայքարի արմատական միջոցներով, կկարողանան ավելի մեծ ազդեցություն ունենալ այս հարցում նոր կառավարության քաղաքականության ձեւավորման վրա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ