News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

Գերմանիան տնտեսության դեկարբոնիզացիայի շրջանակներում նախատեսում է մինչեւ 2045 թվականը ապամոնտաժել գազաբաշխման ցանցը։ Այս մասին հայտնում է Welt am Sonntag թերթը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ըստ թերթի՝ էկոնոմիկայի նախարարության պետքարտուղար Պատրիկ Գրայխենը անցյալ շաբաթ հանդիպում է ունեցել բնակելի կոմունալ համալիրի ներկայացուցիչների հետ, որտեղ կոչ է արել ցանցերի ապամոնտաժման ծրագիր մշակել։

«Իհարկե, 2045 թվականին ցանցերում գազ այլեւս չի լինի»,- ասել է Գրայխենը։ Նա հավելել է, որ կանաչ ջրածնի տեղափոխման համար ցանցեր օգտագործելու ծրագրերը «երազանք են մնում»:

Թերթը նշում է, որ եթե Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը իրագործի իր ծրագրերը, դա արմատապես կփոխի Գերմանիայի էներգամատակարարման ներկայիս կառուցվածքը, որը համեմատելի է ատոմային էներգիայի աստիճանաբար դադարեցման եւ ածուխի օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրության դադարեցման հետ, գրում է «Կոմերսանտը»։

Պատրիկ Գրայխենի առաջարկը քննադատել են մի շարք ընկերությունների ղեկավարներ։ Օրինակ, Քաղաքային ձեռնարկությունների ասոցիացիայի ղեկավար Ինգբերտ Լիբինգը կարծում է, որ տեղին չէ խոսել գազաբաշխիչ ցանցի ապամոնտաժման մասին։ «Սա կարժեզրկի ենթակառուցվածքը, որի արժեքը մի քանի հարյուր միլիարդ եվրո է»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ