News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ քաղաքական հանրահավաքին մասնակցելու մասին Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիներին նախազգուշացման հետ կապված, որտեղ հիշատակվել է ոստիկանության մեթոդները, հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:

Շաբաթ երեկոյան Ստամբուլում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) հանրահավաքից առաջ դեսպանությունը հաղորդագրությունը տեղադրել է իր կայքում։

«Թուրքիայի ազգային ոստիկանությունը նախկինում կիրառել է միջոցներ, այդ թվում՝ ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ եւ ոչ մահաբեր արկեր՝ բողոքի ցույցերի ժամանակ ամբոխին վերահսկելու համար»,- ասվում է Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիներին ուղղված նախազգուշացման մեջ: «Կա մեծ հավանականություն, որ նմանատիպ միջոցներ կկիրառվեն այս ցույցի ժամանակ»։

Պետական Anadolu լրատվական գործակալությունը, վկայակոչելով նախարարության անանուն աղբյուրները, հայտնել է, որ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը կանչվել է, որպեսզի թուրքական կառավարությունը կարողանա իր «անհանգստությունն» արտահայտել ԱՄՆ-ի նախազգուշացման մեջ «անհիմն մեղադրանքների» վերաբերյալ:

Կիրակի օրը Թուրքիայի ԱԳՆ-ն իր նախազգուշացումն է հրապարակել ԱՄՆ-ում գտնվող թուրք քաղաքացիներին, ինչն, ըստ երեւույթին, ԱՄՆ հայտարարության հայելային պատկերն է։ Դրանում ասվում է, որ ԱՄՆ ոստիկանությունը նախկինում օգտագործել է մարտական փամփուշտներ, էլեկտրաշոկ, արցունքաբեր գազ եւ «բռնի գործողություններ»՝ ցույցերը ճնշելու համար:

Թուրքիայում օտարերկրյա դեսպանատները պարբերաբար զգուշացնում են իրենց քաղաքացիներին խուսափել մարդկանց մեծ կուտակումներից եւ բողոքի ցույցերից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ