News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը կիրակի իր կողմնակիցներին կոչ է արել մայիսի 25-ին խաղաղ երթ իրականացնել Իսլամաբադում՝ պահանջելով նոր ընտրություններ անցկացնել, հաղորդում է Associated Press-ը:

Խանը, որը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է ավելի քան 3.5 տարի, իշխանությունից հեռացվել է խորհրդարանում տեղի ունեցած քվեարկության արդյունքում, որի ժամանակ բոլոր հիմնական քաղաքական կուսակցությունների դաշինքը նրան անվստահություն է հայտնել: Իր տապալումից հետո նա հանրահավաքներ է իրականացրել մի քանի քաղաքներում:   

Խանի կոչը հնչել է իր կուսկացության առաջնորդների նիստից հետո: Նախատեսվող երթը նա նկարագրել է որպես քայլ դեպի երկրի ինքնիշխանության պաշտպանությանը, քանի որ պնդում է, որ քվեարկությունը, որի արդյունքում իրեն փոխարինել են, «ԱՄՆ-ի կողմից կազմակերպված դավադրություն» է եղել:

Ներքին գործերի նախարար Ռանա Սանաուլլան Խանի կողմնակիցներին նախազգուշացրել է, որ երթի ժամանակ խնդիրներ չառաջացնեն, եւ Խանին մեղադրել է երիտասարդներին մոլորեցնելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ