News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում համերաշխության եւ հաշմանդամների հարցերով վերջերս նշանակված նախարար Դամիեն Աբադը կիրակի հանդես է եկել իր հասցեին հնչած մեղադրանքի վճռական հերքմամբ, որի համաձայն՝ ինքը երկու կնոջ է բռնաբարել, հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ նորանշանակ նախարարի դեմ մեղադրանքները հրապարակվել են Mediapart կայքում, որը նաեւ հարցազրույցներ է հրապարակել ենթադրյալ երկու կանանց հետ: Նրանք, մասնավորապես, հայտարարել են, որ Աբադը ստիպել է իրենց անցանկալի սեռական հարաբերություններ ունենալ իր հետ: Նրանց խոսքով՝ այդ գործողությունները տեղի են ունեցել 2010 թվականի վերջին եւ 2011 թվականի սկզբին:

Աբադի խոսքով՝ կանանցից մեկը 2017 թվականին ոստիկանություն բողոք է ներկայացրել իր դեմ, սակայն բողոքը մերժվել է: Աբադը հայտարարել է, որ նրա հաշմանդամությունը՝ արթրոգրիպոզ անունով, որը խոցում է բոլոր չորս վերջույթները, նրա համար ֆիզիկապես անհնար է դարձնում այնպիսի  գործողությունների կատարումը, որոնց մեջ իրեն մեղադրում են:

Աբադն ընդգրկվել է կառավարության կազմում, որը ձեւավորվել է ուրբաթ՝ նախագահի պաշտոնում Էմանուել Մակրոնի վերընտրվելուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ