News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 06
USD
408.2
EUR
416.32
RUB
6.61
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի եւ ֆինլանդացի պալեոնտոլոգները Կարելիայի հնագույն գերեզմանոցում մարդկային ոսկորներից պատրաստված կախազարդեր են հայտնաբերել, գրում է Planet Today-ը:

Մանրազնին ուսումնասիրության են ենթարկվել նյութերը, որոնք հայտնաբերվել են պեղումներ կատարելիս: Մեզոլիթի ժամանակաշրջանի հսկայական գերեզմանոցում բազմաթիվ հնագույն իրեր են հայտնաբերվել, որոնք այնտեղ են դրվել, որպեսզի ուղեկցեն հանգուցյալներին հանդերձյալ կյանքում:

Հիմնականում դրանք որսորդության համար նախատեսված իրեր են. քարե դանակներ եւ նիզակի ծայրեր: Սակայն քիչ չեն նաեւ զարդերը՝ տարատեսակ կախազարդեր, որոնք պատրաստված են օրգանական նյութերից: Դրանք մեծամասամբ պատրաստված են եղել խոշոր գիշատիչ կենդանիների ոսկորներից ու ատամներից:  

Մասնագետներն ուսումնասիրել են 37 կախազարդ եւ հայտնաբերել են, որ դրանցից 12-ը պատրստված է եղել մարդկային ոսկորներից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ