News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայիսի 22-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդագրության հարցերին նվիրված համաժողով։ Այն կազմակերպվել էր The Future Armenian հիմնադրամի կողմից եւ անցկացվել է հանրային քննարկումների ձեւաչափով, քաղաքացիական հասարակութան եւ պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Արցախյան համաժողովը առաջին քայլն էր, երկրորդը կլինի Երեւանում աշնանը կայանալիք Համահայկական համաժողովը։

Հիմնադրամը, որը վայելում է 108 երկրների մեր հայրենակիցների աջակցությունը, հայ ժողովրդի համար կարեւոր 15 հարց է առաջադրում։ Ժողովրդագրության խնդիրները դրանցից մեկն են եւ երեք ամենակարեւորների թվում են՝ Արցախի անվտանգության եւ տնտեսության հետ միասին։

Արցախյան համաժողովի մասնակիցներին ողջունել են հիմնադրամի 6 համահիմնադիրներից 4-ը, Արցախի պետական նախարարն ու նախագահը։

Պետնախարար Արտակ Բեգլարյանը առանձնացրել է հանրապետության զարգացման մի շարք հիմնական ուղղություններ, դրանց թվում՝ կայուն անվտանգությունը, ժողովրդագրական աճող խնդիրները, տնտեսության զարգացումը, որակյալ կրթությունը, արդյունավետ կառավարումը։ «Ժողովրդագրությունը շատ կարեւոր է Արցախի համար։ Պատերազմից հետո իրականացվել են որոշ ծրագրեր, բայց դրանք կրել են կարճաժամկետ բնույթ։ Ուստի համաժողովի անցկացումը ճիշտ ժամանակին է»,- փաստել է Բեգլարյանը։

Արցախյան համաժողովին նախորդել էր փորձագետների խմբի աշխատանքը, եւ հանդիպման մասնակիցների քննարկմանն էին ներկայացվել մի քանի սցենարներ։ Կարեւոր է, որ համաժողովին մասնակցում էին բոլոր համայնքների ներկայացուցիչները հավասար համամասնությամբ՝ նկատի ունենալով սեռը, տարիքը եւ կրթությունը։  Համաժողովի նպատակն էր վեր հանել խնդիրների շրջանակը եւ մշակել կոնկրետ ծրագրեր դրանց լուծման համար։ Ինչ վերաբերում է ռեսուսներին, ապա, ըստ հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանի, դրանք կան, միայն աննհրաժեշտ է մոբիլիզացնել դրանք։

«Անվտանգություն, տնտեսություն, ժողովրդագրություն. ահա Արցախի հիմնական խնդիրները»,- հաստատել է նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա տեղեկացրել է, որ հանրապետության կառավարությունն իրականացնում է բնակարանային շինարարության ծրագրեր Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով բնակարան կորցրածների համար՝ առաջնորդվելով «յուրաքանչյուր ընտանիքի՝ բնակարան» կարգախոսով»։ Արցախն ապրում է։ Այն, որ մենք քննարկում ենք նման հարցեր, նշանակում է, որ հավատում ենք ապագային»,- ասել է Արցախի նախագահը։

Մասնակիցների քվեարկության արդյունքները բուռն քննարկումներից հետո հաստատել են նախագահի խոսքերը. ամենաշատ ձայներ՝ էական տարբերությամբ, հավաքել է «Մնում ենք Արցախում» շարժումը։

Հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ Արցախը չի պարտվել, եւ ոչինչ ավարտված չէ. «Հայ ժողովրդի պատմության մեջ  այլ տխուր էջեր էլ են եղել։ Գլխավորը, որ արցախցիներն իրենց ապագան տեսնում են Արցախում»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ