News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Citigroup-ի գործադիր տնօրեն Ջեյն Ֆրեյզերը համոզված է, որ Եվրոպան դեպի ռեցեսիա է գնում: Ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական ֆորումին՝ Ֆրեյզերն ասել է, որ մի շարք գործոններ, այդ թվում՝ պատերազմն Ուկրաինայում եւ դրա հետեւանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը, խոցելի են դարձրել Եվրոպան զգալի ռեցեսիայի համար, մինչդեռ աշխարհի այլ հատվածներ կայունության որոշ նշաններ են ցույց տալիս:

«Եվրոպան գտնվում է փոթորիկների մեջտեղում՝ մատակարարման շղթաների, էներգետիկ ճգնաժամի եւ պարզապես այն պատճառով, որ մոտ է Ուկրաինայում տեղի ունեցող վայրագություններին», - ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք այս գործոնները համոզեցին իրեն, որ Եվրոպային ռեցեսիա է սպասվում, Ֆրեյզերը պատասխանել է. «Այո»:

Ուոլ Սթրիթի ղեկավարը ռեցեսիայի ժամկետները չի նշել: Սակայն 2021 թ. հոկտեմբերին շուկաների համար «դաժան ձմռան» մասին նրա կանխատեսումը ճշգրիտ էր. 2022-ի սկզբին ֆոնդային շուկաներում մեծ վաճառք սկսվեց, իսկ կորուստները շարունակվում են մինչ օրս:

Ֆրեյզերի խոսքով՝ ԱՄՆ-ն, որը մինչ այժմ «մեծ կայությունուն են» ցույց տվել տնտեսության, աշխատաշուկայի եւ սպառողների շրջանում, դեռ կարող է խուսափել ռեցեսիայից, ասել է Ֆրեյզերը: Այնուամենայնիվ, շատ բան կախված է նրանից, թե ինչպես է Դաշնային պահուստային համակարգն իրականացնելու տոկոսադրույքների բարձրացման իր ռազմավարությունը, քանի որ գնաճը սրընթաց աճում է:

«Այնտեղ ինչ-որ բուֆեր կա,- ասել է նա:- Տեսնելու համար՝ խելամտորեն է այն օգտագործվում, թե ոչ»:

Մինչդեռ Ասիան լավ է վերականգնվում Covid-19-ի համավարակից եւ «լավատեսության զգացում է» ցույց տալիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ