News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԱԳՆ շենքի դիմաց, որտեղ «Դիմադրության» շարժման մասնակիցները փակել են շենքի բոլոր մուտքերը, իրավիճակը լարվեց: Հրմշտոց սկսվեց, կարմիր բերետավորները սկսեցին ուժով հետ հրել ցուցարարներին: Ոստիկանների թիվը բավական մեծ է: Ցուցարարները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան», «առանց թուրքի Հայաստան», հնչում էր նաեւ վիրավորական  արտահայտություն՝ «վիժվածք»:

Հրմշտոցի մեջ անգամ կորել էր կարմիրբերետավորներից մեկի բերետը, նաեւ քաղաքացիներից մեկի կոշիկը:

Ընդդիմադիր պատգամավորները, որոնք մտել էին ԱԳՆ շենք, դուրս եկան շենքից՝ պատ կազմեցին քաղաքացիների ու կարմիր բերետավորների միջև։ Առաջին գծում կանգնած են ընդդիմադիր պատգամավորներ Արամ Վարդեւանյանը, Տիգրան Աբրահամյանը, Արթուր Խաչատրյանը, ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լեւոն Քոչարյանը: Իսկ մյուս պատգամավորները շենքի ներսում են:

Արամ Վարդեւանյանը հեգնանքով նշեց. «Խեղդող ոստիկանը խաղաղություն է բերում, ոստիկանի հեղինակություն է բարձրացնում»:

Պատգամավորների կոչով ցուցարարները մի փոքր հետ գնացին:

Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ի վաղ առավոտյան հավաքվել են Ֆրանսիայի հրապաևակում, որտեղից երթ է սկսվել Երեւանի փողոցներով: Ցուցարարները հասել են ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի կոչով շրջափակել շենքի բոլոր մուտքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ