News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Եվրոպացի առաջնորդներն ավելի ու ավելի շատ են մտահոգված նրանով, որ ԵՄ-ն մի կրակից մյուսը կընկնի, քանի որ ձերբազատվելով կախվածությունից  ռուսական օգտակար հանածոներից՝ այն նույն կերպ կախված կդառնա Չինաստանի կողմից արվող  ռազմավարական օգտակար հանածոների մատակարարումներից, գրում է The Telegraph-ը:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Բրյուսելն ամբողջ ուժով փորձում է արձանագրել ծայրահեղ կարեւորության հումքի երկարաժամկետ մատակարարումները, որոնք անհրաժեշտ են «կանաչ գործարքների» աջակցության եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման ընդլայնման համար եւ համաձայնություններ է փորձում ձեռք բերել բարեկամ երկրների հետ՝ կապված կանաչ տեխնոլոգիաների ռեսուրսների աճող պահանջարկի հետ:

Նրա խոսքով՝ ապագայի տնտեսությունը հիմնվելու է ոչ թե ածխի եւ նավթի վրա, այլ լիթիումի՝ մարտկոցների համար, մագնիսների՝ էլեկտրամեքենաների համար եւ հողմաղացների վրա:

«Կանաչ եւ թվային անցումը զգալիորեն կմեծացնի այդ նյութերի պահանջարկը: Սակայն հասանելիությունը փաստ չէ: Մենք հույսներն դնում ենք մի շարք արտադրողների վրա ողջ աշխարհում: Մենք պետք է չընկնենք նույն թակարդը, ինչպես նավթի ու գազի դեպքում»,- ասել է Ֆոն դեր Լյայենը:

Միջազգային էներգետիկ գործակալությունը հայտնել է, որ Չինաստանը վերահսկում է լիթիումի վերամշակման համաշխարհային հզորությունների կեսը եւ արտադրում բոլոր լիթիում-իոնային մարտկոցների երեք քառորդը:

Չինաստանն արդեն ռազմավարական վերահսկողություն ունի հազվագյուտ հողային տարրերի նկատմամբ, որն օգտագործվում է առաջադեմ տեխնոլոգիաների ամբողջ սպեկտրում՝ ոչ միայն էկոլոգիապես մաքուր էներգիայի եւ արհեստական բանականության, այլեւ ռազմական լազերների, հրթիռների եւ արբանյակների:

Պեկինն արագորեն գերիշխում է կոբալտի եւ գրաֆիտի միջազգային մատակարարումների ոլորտում:  

Այս տարի կարբոնատ-լիթիումի գներն աճել են մոտ 10 անգամ: Կոբալտը թանկացել է 150 տոկոսով, իսկ նիկելի ֆյուչերսները գրեթե կրկնապատկվել են:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Դավոսում եւս զգուշացրել էր Չինաստանից կախվածության վտանգի մասին՝ պնդելով, որ պատերազմն Ուկրաինայում բացահայտել է հակառակորդ գերտերությունների հետ միամիտ ազատ առեւտրի ծուղակները:

«Խոսքը ոչ միայն Ռուսաստանի, այլեւ  Չինաստանի մասին է, եւս մեկ ավտորիտար ռեժիմի, որը չի կիսում մեր արժեքները եւ խախտում է կանոնների վրա հիմնված միջազգային կարգուկանոնը»,- ասել է նա՝ անուղղակիորեն հասկացնելով, որ ՆԱՏՕ-ն վերածվում է գլոբալ ռազմական դաշինքի՝ ուղղված Չինաստանին զսպելուն:

ԵՄ-ն գերհավակնոտ նպատակներ ունի՝ կանաչ էներգիայի հետ կապված, քանի որ ձգտում է փոխարինել ռուսական գազի ողջ ներկրումը 200 մլրդ եվրոյի իր էներգետիկ ծրագրի շրջանակում:

Առաջիկա ութ տարվա ընթացքում Եվրոպան մտադիր է կրկնապատկել արեւային էներգիայի հզորությունը՝ հասցնելով մինչեւ 600 գիգավատտի եւ կրկնապատկել քամու արագությունը՝ հասցնելով մինչեւ 480 ԳՎտ-ի, ինչպես նաեւ 30 մետրանոց էլեկտրամեքենաներ դուրս բերել փողոց:

Վերջիվերջո, պահանջարկն է ստեղծում սեփական առաջարկը որոշակի սահմաններում, սակայն Եվրոպան շատ ուշ է գիտակցել կարեւորագույն նյութերի համար միջազգային պայքարը: Բրյուսելը մեծ ծրագրեր է առաջ քաշում եւ ստեղծում բոլոր հնարավոր միությունները, սակայն նրա համար դժվար կլինի իրականացնել իր նպատակները «կանաչ գործարքի» հարցում:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազով հարուստ Ադրբեջանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների կոչերն աճում են՝ էթնիկ զտումների մտավախությունների պատճառով.Politico
Չորեքշաբթի օրը Ադրբեջանը փաստացի հարկադրեց կապիտուլյացիայի ենթարկվել անջատողական...
Bloomberg. Աշխարհի նավթավերամշակման գործարաններն անզոր են բավարար քանակությամբ դիզելային վառելիք արտադրել
Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը փակել են անմշակ նավթի արտադրման ծորակները․․․
Իրանը 20 օրից շահագործման կհանձնի ավելի քան 450 կմ երկարությամբ նավթամուղը երկրի հարավում
Քերմանի հարավից խողովակաշարը կձգվի մինչև Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Ռազավի Խորասան...
Բայրաքթար․ Թուրքիան առաջիկա տարիներին Ռուսաստանից գազի ավելի խելամիտ գներ է ակնկալում
Բայրաքթարի խոսքով՝ Թուրքիան 38 մլրդ դոլար է վճարել գազի ներկրման համար, իսկ 40 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին․․․
Նավթի համաշխարհային գներն աճում են
Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճում է 0,9 տոկոսով ՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 94,54 դոլարի․․․
Բայրաքթար․ Թուրքիան Ռուսաստանի հետ քննարկում է երկրորդ ԱԷԿ-ի կառուցման հարցը
Թուրքիան ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիայի հետ քննարկում է Սեւ ծովի ափին գտնվող Սինոպ շրջանում երկրորդ ԱԷԿ-ի կառուցման հարցը․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ