News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի օրը թուրքական լիրան դոլարի նկատմամբ իջել է գրեթե մինչեւ 16,2` հասնելով դեկտեմբերից ամենաթույլ մակարդակին, քանի որ բանկիրները կասկածի տակ են դնում առանց արտարժույթի նոր աղբյուրների արժույթը կայունացնելու իշխանությունների կարողությունը, հաղորդում է Reuters-ը:

Այս ամիս լիրան թուլացել է 8 տոկոսով, իսկ այս տարի՝ գրեթե 19 տոկոսով, չնայած թանկարժեք միջամտություններին, որոնց ընթացքում կենտրոնական բանկը դոլար է վաճառել՝ հարվածը մեղմելու համար: Արտարժույթը իջել է մինչեւ 16.1990 եւ ըստ Գրինվիչի ժամը 06:54-ին հաստատվել է 16.185-ի մակարդակում։

Տարեսկզբին լիրայի կուրսը հիմնականում կայուն էր մնում՝ շնորհիվ կառավարության սխեմայի, որը պաշտպանում էր լիրայով ավանդները արժեզրկումից, իսկ կենտրոնական բանկը շուկայի արտարժութային կարիքները բավարարում էր իր պահուստների հաշվին:

Սակայն արտարժույթը կայուն պահելու այս ջանքերն իրենց ազդեցությունը թողեցին Թուրքիայի կենտրոնական բանկի պահուստների վրա:

Երեքշաբթի օրը դեֆոլտից Թուրքիայի պարտքն ապահովագրելու արժեքը բարձրացել է 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր ամենաբարձր մակարդակին: IHS Markit-ի տվյալները ցույց են տվել, որ 5-ամյա վարկային դեֆոլտի սվոպները (CDS) 704 կետից բարձրացել են մինչեւ 730 բազիսային կետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ