News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Մայիսի 23-24-ը արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարար Սերգեյ Խոմենկոյի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Բելառուս։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում քննարկվել են երկու պետությունների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության զարգացման հիմնական ուղղությունները և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային հարցերը։ Երկու գերատեսչությունների միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր։

Նախարար Անդրեասյանն աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Մինսկի մոսկովյան վարչական շրջանի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժին և Բելառուսական նոտարական պալատի բազմաֆունկցիոնալ կենտրոն, ինչպես նաև Մինսկի քաղաքային գործադիր կենտրոնում ծանոթացել «Մեկ պատուհան» ծառայությանը։

Այցի շրջանակներում նախարար Անդրեասյանն այցելել է նաև Բելառուսի Դատական փորձաքննությունների պետական կոմիտե (ԴՓՊԿ) և հանդիպում ունեցել վերջինիս ղեկավար կազմի հետ՝ ծանոթանալով կենտրոնի բազմապրոֆիլ լաբորատորիաների տեխնիկական հագեցվածությանն ու դրանցում իրականացվող հետազոտություններին, ԴՓՊԿ-ի որակավորման բարձրացման ու կադրերի պատրաստման ինստիտուտի և գիտագործնական կենտրոնի գործունեությանը։ Կոմիտե այցելության ընթացքում ստորագրվել է նաև համագործակցության համաձայնագիր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ