News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մայիսի 17-ին հանդիպում է ունեցել Իսրայելի գյուղատնտեսության նախարար Օդեդ Ֆորերի հետ, գրում է «Ռիբար» Telegram-ալիքը:

Նշվում է, որ նրանք այցելել են «Արեւմտյան Զանգեզուր տնտեսական գոտում գտնվող Զանգելան քաղաք», որը Իրանի հետ սահմանից գտնվում է 7 կմ հեռավորությամբ: Ներկա պահին այդ բնակավայրում տեղի է ունենում Իսրայելի կողմից ֆինանսավորվող «խելացի գյուղերի» նախագծի իրականացումը:

Ի՞նչն է կարեւոր այս նախագծում:

Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ դեռեւս 90-ականներից ի վեր սերտ համագործակցություն է ծավալվել: Ադրբեջանին զգալի քանակությամբ սպառազինում է փոխանցվել, որն օգնել է հաղթել Ղարաբաղյան երկրորդ պատերազմում:

Իսրայելի կողմից ծրագրված «խաղաղ» կառույցների տեղադիրքը Իրանի հետ սահմանից այդքան մոտ հեռավորությամբ արդեն իսկ ենթադրությունների տեղիք է տալիս, որ Իսրայելը քաղաքացիական ենթակառուցվածքները կարող է օգտագործել հետախուզական նպատակներով:

Իսրայելական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ադրբեջանի աջակցությունը հիանալի հնարավորություն է ստիպելու Իրանին ուշադրությունը կենտրոնացնել Անդրկովկասում տիրող իրավիճակի վրա՝ հեռու պահելով Իսրայելի տարածքից: Այդ միությունը հատկապես վտանգավոր է նրանով, որ Իրանի հյուսիսարեւմտյան մասում էթնիկ ադրբեջանցիներ են ապրում:  

Հետագա էսկացիայի դեպքում Իսրայելը տեսականորեն կկարողանա ադրբեջանական տարածքն օգտագործել իր սպառազինումը կամ օդանավերը տեղադրելու համար, որպեսզի կարողանա խոցել միջուկային եւ ռազմական կառույցները:  

Դեռեւս անցած տարի լուր էր հայտնվել F-35 օդանավերի տեղակայման մասին, ինչն այն ժամանակ ֆանտասիկայի ժանրից էր: Այժմ էլ նման հավանականությունը բացառել չի կարելի:

Բացի այդ, Իսրայելը բավականին տպավորիչ օպերատիվ-մարտավարական եւ բալիստիկ հրթիռների զինապահեստ ունի, որոնք անպայմանորեն կկիրառվեն զինված բախման դեպքում:  

Սակայն հրապարակախոս Ալեքսանդր Նազարովը քիչ հավանական է համարում, որ Իսրայելը կհամարձակվի հարձակվել Իրանի վրա մինչեւ Դոնալդ Թրամփի՝ իշխանություն վերադառնալը:

Միեւնույն ժամանակ մասնագետը չի բացառում այն տարբերակը, որ ամերիկացիները կկարողանան հերթական պատերազմը սկսել Մերձավոր Արեեւլքում՝ Թայվանի պատճառով Չինաստանի հետ բախման դեպքում:  

Իսրայելի եւ Ադրբեջանի հակաիրանական միությունը: Մաս 2՝ համագործացության խորացումը՝ որպես լարվածության հնարավոր էսկալացիա

Երկու բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը տեղի է ունեցել Իրանում իրավիճակի կտրուկ սրման ֆոնին: Կայունացման միտում դեռեւս չի նկատվում:

Ի՞նչ է տեղի ունեցել Իրանում մայիսին

Մայիսի սկզբին Իրանում բողոքի ցույցեր են տեղի ունեցել տարբեր քաղաքներում, մասնավորապես հարավարեւմտյան շրջանում, որտեղ տեղակայված են հիմնական նավթային եւ գազային կառույցները:

Ցույցերը, որոնք սկսվել են պարենային ճգնաժամի պատճառով, վերաճել են հակակառավարական ցույցերի՝ ընդդեմ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի եւ նախագահ Էբրահիմ Ռայիսիի:

Ցույցերի հիմանական գործող անձինք էին գահաժառանգ արքայան Ռեզա Փեհլեւիի կողմնակիցները:

Իսրայելի հետ զինված հակամարտության աճող վտանգի պատճառով՝ Կարմիր ծովի ջրային տարածք է ժամանել Իրանի ՌԾՈՒ նավատորմը:

Իսրայելն, իր հերթին, մայիսի 29-ից մինչեւ հունիսի 29-ը խոշորամասշտաբ զորավարժություններ կիրականացնի, որոնց ընթացքում Իրանի դեմ պատերազմի ռազմական գործողություններ կնմանակվեն:

Մայիսի 22-ին սպանվել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ալ-Ղոդս» ստորաբաժանման բարձրաստիճան աշխատակիցը: Քննության պաշտոնական վարկածով՝ սպանությունը տեղի է ունեցել իսրայելական Մոսադ հետախուզական գործակալության հետ առնչություն ունեցող ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից:

Չպետք է մոռանալ նաեւ էթնիկ բաղադրիչը. Իրանի հյուսիսում էթնիկ ադրբեջանիցներ եւ թուրքեր են ապրում: ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի փակուղու ֆոնին Մոսադի աշխատակիցները կօգնեն բողոքային տրամադրության սրմանը, որպեսզի բարդացնեն Իրանի վիճակը:

Ադրբեջանի կողմից վտանգի առաջացումը կարող է ստիպել իրանական ղեկավարությանը արագացնել միջուկային ծրագրի զարգացումը, որն իսրայելցիների պնդմամբ գտնվում է եզրափակիչ փուլում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԷՄԳ ղեկավարը նախատեսում է Իրանի նախագահի հետ քննարկել հավատարմագրված տեսուչներին հետ կանչելու հարցը
Գրոսին ցանկանում է Իրանի նախագահ Ռայիսիի հետ քննարկել...
Իրանի ԱԳՆ․ ԳՀՀԾ-ով իր պարտավորությունները չկատարելու ԵՄ որոշումն անօրինական է
Նախօրեին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ ․․․
Լոնդոնը, Փարիզը և Բեռլինը շարունակում են հանդես գալ Իրանի միջուկային խնդրի շուրջ դիվանագիտության օգտին
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Իրանի հարստացված ուրանի պաշարներն...
Իրանը պետք է տեղեկություն ներկայացնի, թե որտեղ են գտնվում միջուկային նյութերը. Բրիտանիայի ԱԳՆ
Իրանից պահանջվում է տեղեկություն ներկայացնել միջուկային նյութերի գտնվելու տեղի մասին...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Թեհրանի ակտիվների ապասառեցումը չի նշանակում պատժամիջոցների չեղարկում
6 մլրդ դոլարի ակտիվների ապասառեցումը պատժամիջոցների չեղարկում չի նշանակում...
Իրանը վստահ է, որ դիվերսիոն հարձակումները չեն կարող դադարեցնել միջուկային ծրագիրը
Իրանը կվերադառնա միջուկային համաձայնագրով ստանձնած բոլոր պարտավորություններին, երբ...
Ամենաշատ