News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը


Երբ դահլիճում գտնվողը դատական նիստի վարման կարգը խախտում է, ապա նրա նկատմամբ կիրառվում է դատական սանկցիա եւ դուրս հրավիրում կարգադրիչների օգնությամբ դուրս հրավիրում դատարանի դահլիճից։ Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։

Նշենք, որ նիստերի դահլիճում այսօր իրավիճակը կտրուկ լարվել էր, երբ դատավոր Կարեն Բիշարյանը որոշում էր կայացրել նիստերի դահլիճից հեռացնել անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանին։ Արսեն Ղուկասյանը հայտարարել էր, որ զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատներին չեն կարող զրկել ձայնի իրավունքից, դատավորը հորդորել էր տեղից չխոսել, ապա դատական սանկցիա կիրառել՝ նրան դահլիճից հեռացնելու որոշում կայացնելով։ Վիճաբանություն ու քաշքշուկ էր սկսվել դատական կարգադրիչների եւ հարազատների միջեւ։

«Բայց դա առիթ դարձնել եւ դրա հիման վրա դատաքննությունը իրականացնել դռնփակ, դիտում եմ որպես դիտավորյալ գործողություններ։ Տպավորություն է ստեղծվում, որ նախապես մշակված սցենար էր։ Նիստը դռնփակ անելու նպատակը հանրությանը պետական դավաճանության փաստերից տեղյակ լինելուց զրկելն է։ Նպատակային դատաքննությունը տարան դռնփակ անելուն»,- նշեց նա

Հիշեցնենք, որ բողոքը ներկայացրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։

Դեռեւս 2021 թվականի հունիս ամսին նրանք հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, մասնավորապես, պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։

Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերեւույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։

Ներկայացված հանցագործության մասին հաղորդումն առանձին քննության առարկա չի դարձվել, մասնավորապես, դատախազությունը հաղորդումը «մասնատել» է եւ մի մասով ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ Շուշիի անկման եւ Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի, իսկ մի մասով՝ ՀՔԾ-ում քննվող՝ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն եւ դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ,  մերժել էր բողոքը։ Դատարանի այս որորշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին։

Այս գործով նիստերը պարբերաբար հետաձգվում են՝ տարբեր պատճառաբանություններով։ Այդ հանգամանքը զոհվածների ծնողներին բարկացրել էր, եւ նրանք մայիսի 17-ին նիստի հերթական հետաձգումից հետո փակել էին Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը, պահանջելով՝ օբյեկտիվ քննել իրենց բողոքը եւ պատշաճ ընթացակարգ տալ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքենան Երևանում գողացել և թողել էր Գյումրիի Երևանյան խճուղում
Նոյեմբերի 25-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն...
Գեղարքունիքի մարզի պարեկները մեքենաներում թմրանյութ են հայտնաբերել
Նոյեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզի պարեկները լուսային անսարքության...
Քարհանքի տարածքից անսարք տրակտորները գողացել և հանձնել էին մետաղների ընդունման կետ. Գործել են երեքով
ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ...
Երևանում բախվել են Chevrolet-ն ու Mercedes-ը. երկու վարորդներն էլ եղել են ոչ սթափ
Նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:15-ի սահմաններում…
Երևանում բախվել են Nissan-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Նոյեմբերի 27-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում...
Արագած գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
Նոյեմբերի 28-ին, ժամը 14:31-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության…
Ամենաշատ