News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կաբո Վերդեում ձկնորսները հսկայական 621 կգ-անոց կապույտ մարլին են որսացել, որը երկրորդ խոշորագույնն է, որը երբեւէ որսացել են Ատլանտիկայում, հայտնում է Daily Star-ը:

Կանաչ հրվանդանի կղզիներում իրականացված վեցօրյա ձկնորսության ժամանակ մի խումբ ձկնորսներ հսկայական ձուկ են որսացել: Տղամարդիկ կես ժամ պայքարում էին մարլինի հետ՝ փորձելով դուրս բերել ձկանը ջրից: Ափին արդեն նրանք չափել են հսկային: Ձկան երկարությունը կազմել է 3,6 մետր, քաշը՝ 621 կգ:

Սա ամենամեծ մարլինն է, որըհայտնաբերվել է 1992 թվականից ի վեր, երբ Բրազիլիայում որսացել են ռեկորդային ձկանը, որը 15 կգ–ով ավելի ծանր էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ