News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական հաշվեհարդար է ներկայիս նախագահ Մայա Սանդուի կողմից։

«Այս գործընթացը, այդ թվում՝ այս մեղադրական եզրակացությունը, համարում եմ հեռահար պատրվակ տիկին Մայա Սանդուի կողմից քաղաքական հաշվեհարդար սկսելու համար, ով ցանկանում է ամեն գնով հեռացնել իր գլխավոր քաղաքական հակառակորդին»,- ասվում է չորեքշաբթի երեկոյան Դոդոնի տելեգրամյան ալիքում հրապարակված ուղերձում։ Նա հայտնել է, որ մի քանի ամիս առաջ իրեն «նախազգուշացրել են չքննադատել կառավարությանը եւ հատկապես երկրի նախագահին»։ «Ինձ նաեւ խստորեն խորհուրդ տվեցին հեռանալ Մոլդովանից: Բայց ես չեմ լքել երկիրը, թեեւ դա անելու հնարավորություն ունեի, եթե ցանկություն լիներ»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Դոդոնը նաեւ իրեն առաջադրված մեղադրանքները որպես մակերեսային, կեղծ եւ առանց լուրջ ապացույցների է որակել։ «Ես չունեմ անշարժ գույք, ակտիվներ, եկամուտներ, հրապարակային հայտարարագրվածներից բացի։ Ենթադրյալ կոռուպցիայի, կաշառակերության, կուսակցությունների ապօրինի ֆինանսավորման, պետական ​​դավաճանության վերաբերյալ մեղադրանքները հիմնավորված չեն եւ հիմնված են ապօրինի տեսագրությունների վրա, որոնք դատարանում ապացույց չեն կարող լինել»,- հավելել է նա։

Նախկին նախագահը հայտնել է, որ իր տանը խուզարկությունների ժամանակ մի քանի հազար եվրո է հայտնաբերվել, ինչը փաստաթղթերով իր աշխատավարձն է հանդիսանում։ Օրինական են նաեւ Սադովա գյուղում նրա մոր եւ նրա կնոջ եղբոր՝ Պյոտր Մերինյանուի տանը հայտնաբերված գույքի վաճառքից ստացված միջոցները։

Չորեքշաբթի Մոլդովայի դատախազությունը ձերբակալված Դոդոնին մեղադրանք է առաջադրել միանգամից չորս կետերով հանցագործություններ կատարելու մեջ։ Մոլդովայի Քրեական օրենսգրքի  հոդ. 324 («Պասիվ կոռուպցիա»), հոդ. 1 812 («Կուսակցության ֆինանսավորում հանցավոր կազմակերպության կողմից»), հոդ. 337 («Հայրենիքի դավաճանություն») եւ հոդ. 330/2 («Ապօրինի հարստացում»):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ