News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արեւմուտքը «ուժային մեթոդներ» է կիրառում Ռուսաստանի գործընկերների դեմ ամբողջ աշխարհում, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«[Արեւմուտքը կիրառում է] «դժոխային» կամ «միջուկային» պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, ոչ պակաս «միջուկային» պատժամիջոցներ Բելառուսի դեմ, կոպիտ շանտաժ ԵվրԱզԷՍ-ում մեր բարեկամների դեմ, «ուժային մեթոդներ» մեր գործընկերների նկատմամբ ամբողջ աշխարհում»,- ասել է նա հինգշաբթի օրը Բիշքեկում Եվրասիական տնտեսական համաժողովում «Եվրասիական ինտեգրման ռազմավարական զարգացման հեռանկարները գլոբալ փոփոխությունների դարաշրջանում» պանելային քննարկման ժամանակ։

ԱԳ փոխնախարարի խոսքով՝ նման դժվարությունները հաղթահարելիս Ռուսաստանը «պետք է [ԵԱՏՄ անդամ երկրներին] արտոնություններ տրամադրելու պատրաստակամության միտք առաջ քաշի»։

«Այսօր պարզվեց, որ աշխարհում պարենային անվտանգությունը մեզնից է կախված, դա ռուսական գյուղատնտեսության, բելառուսական գյուղատնտեսության ոչ մեծ տեսակարար կշռի դեպքում»,- հայտարարել է Պանկինը` սա անվանելով շուկայի ներկայիս կազմաձեւման առանցքային գործոն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ