News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Իշխանափոխությունից հետո չեղարկելո՞ւ եք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Ֆրանսիայի հրապարակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հարց տվեցին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին:

«Նոյեմբերի 9-ի հայտարարության մասին ասել ենք, որ դա փաստ է, բայց նաև մեզ համար անընդունելի․ մենք հասկանում ենք՝ ինչ է նշանակում այդ փաստաթղթի չեղարկումը և մենք ասում ենք՝ Նիկոլն ինչքան մնա, այնքան ավելի վտանգավոր փաստաթղթեր է բերելու մեր գլխին, և հետո մեր ժողովուրդը, պետությունը գերի է դառնալու այդ փաստաթղթերին»,-հայտարարեց Սաղաթելյանը։

«Մեր տեսակետը հետևյալն է՝ դա կայացած փաստ է, բայց դատավճիռ չէ, ստեղծված իրավիճակից ևս ելքեր տեսնում ենք երկիրը դուրս բերելու համար, ասաց Իշխան Սաղաթելյանը, իսկ ճանապարհները հրապարակված են․ հետևաբար շահարկումներն անիմաստ են և դատապարտված։

Այդ ճանապարհին կա մի խոչընդոտ, որի անունն է Նիկոլ Փաշինյան, իրեն հեռացնելուց հետո շատ հարցեր կընկնեն տեղը, և իրեն հեռացնելուց հետո աշխարհը մեզ հետ խոսելու է, որովհետև ինքը պարտության, պատերազմի խորհրդանիշ է»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ