News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

«Հայկական» արբանյակի թեման դարձել է վերջին օրերի ամենաքննարկվող թեման. Իշխանության կողմնակիցները ջանք չեն խնայում համոզելու նախ իրենք իրենց, ապա նաև մնացածին, որ տեղի է ունեցել «աննախադեպ» իրադարձություն, և որ Հայաստանն այլևս տիեզերական մասշտաբի գերտերություն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նա նաեւ նշել է. «Առավել սթափ դատող խելացի մարդիկ, որոնք չեն հավատում այս ստախոսներին, փորձում են գտնել այդ տեղեկությունը հաստատող այլ աղբյուր՝ համոզվելու համար, որ Հայաստանն իրոք այլևս ունի իր արբանյակը, և չգտնելով որևէ ապացույց, պնդում են, որ սրանք, իրենց էությանն ու բնույթին հավատարիմ, կրկին ստում են:

Առաջին խումբ մարդկանց ես չեմ մեղադրում, քանի որ նրանք ամեն կերպ ուզում են իրենց համոզել, որ չեն խաբվել, որ իրենց սիրած մարդիկ դավաճան, ստախոս սրիկաներ չեն: Հոգեբանորեն բարդ է ընդունել, որ մարդիկ, ում համար դու վիճել ես քո հարազատի, բարեկամի, հարևանի հետ, դուրս են եկել խաբեբա սրիկաներ: Բարդ է ընկալել,որ քո հավատի ու սիրո արդյունքում մաս ես կազմել քո ընտանիքի ու պետության դեմ պատմական մասշտաբի դավաճանության, կույր սիրո և անդավաճան հավատի հետևանքով մասնակի մեղավոր ես հարազատիդ զոհվելու, անհետ կորելու կամ թշնամու կողմից գերեվարվելու մեջ:

Սեփական սխալն ընդունելն ամեն մարդու տված չէ, դրա համար պետք է համարձակություն, արժանապատվություն և վճռական կամք, ինչը, պետք է ընդունենք, որ քչերին է բնությունով տրված:

Իսկ «հայկական» արբանյակի թեման հերթական անգամ ցույց տվեց, թե որքան խոցելի է մեր հասարակությունը ստերի ու մանիպուլյացիաների առջև, որ տեղեկատվության ճիշտ կամ սխալ լինելն այլևս կարևոր չէ. կարևոր է դու ուզում ե՞ս դրան հավատալ, թե՞ ոչ:

Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա այստեղ մեկ հարց է ծագում. այսօրվա փոխարժեքով քանի՞ քառակուսի կիլոմետր հայրենի հող և քանի՞ հազար մարդու կյանք արժե մեկ «հայկական» արբանյակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ