News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
413.45
EUR
433.09
RUB
4.17
Տեսնել լրահոսը


Բոստոնի Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի սաները Սարդարապատի մուտքի մոտ, հենց արգելափակոցների դիմաց երգեցին «Զարթնիր լաո» եւ «Սարդարապատ» երգերը:

Նրանք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ եկել են տեսնեն Սարդարապատը: Սաներին ուղեկցող նրանց հայոց լեզվի ուսուցչուհի Արտեմիս Մկրտչյանը նշեց, որ ամեն տարի վարժարանի սաներն այցելու եմ Սարդարապատ:

Անդրադառնալով նրան, որ թույլ չեն տալիս քաղաքացիներին մուտք գործել Սարդարապատի հուշահամալիր, նա նշեց. «Կարծում եմ՝ մոռացել են, որ Սարդարապատի հաղթանակը կերտվել է ժողովրդի կամավորների շնորհիվ: Հիմա չգիտեմ՝ ինչու են արգելոմ, որ ժողովուրդը հասնի մինչեւ Հաղթանակի կոթող: Մեզ ասացին, որ ներսում ինչ-որ փակ արարողակարգ կա»:

Նշենք, որ վաղ առավոտից Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը փակ է քաղաքացիների, ավտոմեքենաների, ինչպես նաեւ լրագրողների համար: Ոստիկանության աշխատակիցները արգելափակոցներ են տեղադրել եւ փակել են դեպի հուշահամալիր տանող գլխավոր մայրուղին: Եվս մեկ անցակետ տեղադրված է անմիջապես հուշահամալիրի մուտքի մոտ, որտեղ տեղակայված են ոստիկանության մեծաթիվ աշխատակիցները:

Հայտնի դարձավ, որ լրագրողների մուտքն արգելվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Սարդարապատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ միջոցառումը լուսաբանելու իրավունք է ստացել միայն Հանրային հեռուստաընկերությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ