News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Դեռ շաբաթներ առաջ ես գրառումով հանդես եկա, որ պետական ապարատում աշխատող մի աշխատակցի՝ Աննա անունով, աշխատանքից հեռացրել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած լուսանկարի պատճառով. այսօր թույլտվությունն ունեմ հանրայնացնելու այդ դեպքը: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Խոսքը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական  ծառայության աշխատակցի մասին է: Լուսանկարը հրապարակվել է մայիսի 1-ին: Այն չի հրապարակել այդ աշխատակիցը, այն հայտնվել է ֆեյսբուքում: Քաղաքացիական ծառայողները պետք է դրսեւորեն քաղաքական զսպվածություն: Ես այս դրվագը շեշտում եմ նրա համար, որ աշխատակիցը պրոպագանդա չի արել, ընդամենը հրապարակվել է իր լուսանկարը նախագահ Քոչարյանի հետ, որն էլ աշխատանքից ազատման պատճառ է դարձել»,-ասաց Խամոյանը եւ հավելեց, որ այդ աշխատակիցն այս պահին իր կողքին է:

«Աննան շատ լավ հիշում է, որ 2018-ին իրենց աշխատողներից շատերը մասնակցել են այսպես կոչված թավշյա հեղափոխությանը եւ որեւէ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրել: Այս այս 4 տարիներին, հատկապես նոյեմբերի 9-ից հետո ունենք բազմաթիվ դեպքեր, երբ պետական ապարատում աշխատող մարդուն մեկ լայքի պատճառով հեռացնում են աշխատանքից»,-ասաց պատգամավորը:

Ինքը՝ Աննան նույն եթերում մանրամասնեց, որ իրեն հաջորդ օրը՝ երկուշաբթի ասել են, որ այս նկարի պատմությունը հարթ չի անցնելու իր համար, որ «քթից բերելու են»։

Նրա խոսքով, հանձնարարել են խիստ հսկողություն սահմանել իր մուտք ու ելքին. «Ես ղեկավար չեմ, ագիտացիայով չեմ զբաղվել, նկարը ես չեմ հրապարակել։ «Քաղծառայության մասին» օրենքի որևէ կետ չեմ խախտել։ Դրանից մեկ շաբաթ անց ինձ ասացին՝ ինձ հետ կնքած պայմանագիրը լուծարվում է»,-ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ