News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելում 8 նախարարներից բաղկացած հատուկ հանձնաժողովը, որ հավաքվել է անցած հանգստյան օրերին՝ քննարկելու Իսրայելի եւ Թուրքիայի լարված հարաբերությունները, նաեւ Անկարայի պահանջները՝ ներողություն խնդրելու Mavi Marmara նավի զավթման համար, եզրահանգման չի հանգել: Նիստի արդյունքներով, որեւէ որոշում չի կայացվել, հաղորդում է MIGnews.com-ը:

Հանձնաժողովի անդամները եւս մեկ անգամ կհավաքվեն առաջիկա օրերին:

Նիստին մասնակցում են պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, հետախուզության նախարար Դան Մերիդորը, որոնք  համոզված են, որ Երուսաղեմը պետք է ներողություն խնդրի` հանուն Անկարայի հետ ապագա լավ հարաբերությունների: Սակայն արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը, ռազմավարական հարցերով նախարար Մոշե Յաալոնն ու առանց պորտֆելի նախարար Բենի Բեգինը կտրուկ դեմ են դրան:

Որպես հիմնավորում Յաալոնն ասել է. «Թուրքիայի վարչապետը ցանկանում է միայն նվաստացնել Իսրայելին: Էրդողանը չի երաշխավորում, որ եթե մենք ներողություն խնդրենք, հարաբերությունները կբարելավվեն: Առավելագույնը կլինի այն, որ  կվերադարձնի դեսպանին: Մենք առանց նրա էլ յոլա կգնանք»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ