News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան մոտ 60կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման նախաորակավորման գործընթացի շրջանակներում երկարաձգվել է հայտերի ներկայացման ժամկետը։

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը  2022թ. փետրվարի 16-ին հայտարարել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան կմ0+000-կմ60+022 ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման նախաորակավորման գործընթաց։

Նշենք, որ Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածում նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի նոր ճանապարհահատված` մոտ 60 կմ ընդհանուր երկարությամբ, ներառյալ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ մոտ 8,6 կմ երկարությամբ):

Մրցույթի նախաորակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2022թ. հուլիսի 01-ը՝ ժամը 15:00 (Երևանի ժամանակով):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (վիդեո)
Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը…
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ