News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաալիքները պարտավոր են լուսաբանել ամբողջ Հայաստանի անցուդարձը, նրանք միտինգների քարոզչական ապահովման գործիք չեն ըստ օրենքի: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Facebook-ի գրառմանը, որտեղ նշել էր, որ հանրային մուլտիպլեքսում գործող երկու հեռուստաընկերություն իրենց եթերային քաղաքականությամբ համառ ջանքեր են գործադրում, որպեսզի իրենց հեռարձակման լիցենզիան առնվազն կասեցվի:

«Եթե ուզում են քարոզչական գործիքներ լինել, կարող են յութուբյան ալիքներ բացել եւ հանգիստ այդ գործը կատարել: Մենք պարտավոր ենք օրենքը պաշտպանել: Տեսեք ինչ տեղեկատվական հոսքեր կան, որոնք ստեղծում են մանիպուլյցիայի, պրոպագանդայի, ուղեղների լվացման մի մեծ մթնոլորտ: Եվ նորմալ էկոլոգիական միջավայրը պահելու համար բոլոր հեռուստաընկերությունները իրենց առաջարկում գրում են, որ պահպանելու ենք բազմակարծությունը, բազմազանությունը, տարբեր տեսակետների լուսաբանումը: Ոչ թե գրել են, որ եթե միտինգ լինի այն քաղաքական ուժի, որին համակրում ենք, մենք շուրջօրյա պետք է լուսաբանենք այդ միտինգները: Եթե լրատվական հաղորդման 90 տոկոսը տրվում է մեկ թեմայի, դա արդեն քարոզչություն է, ոչ թե լրատվություն»,-ընդգծեց Հակոբյանը:

Նա տեղեկացրեց, որ այդ հեռուստաընկերությունները այս տարվա ընթացքում մի քանի նամակ են ստացել ՀՌՀ-ից խնդրանքով, հորդորով, եւ դրանից պետ է հետեւություններ անեին:

«Եթե տարվա մեջ լինում են էթիկայի կանոնների մի քանի խախտումներ, հետո լինում է հայհոյանք, որը դատապարտելի է, կան բռնության կոչեր, կան հեղինակային իրավունքի խախտում: Երբ այդ ամենը հավաքվում է,  դա կոչվում է լիցենզիոն պայմանների խախտում: Ես որեւէ հեռուստաընկերության անուն չեմ տվել, եթե ինչ-որ հեռուստաընկերություն իր վրա վերցրել է, նշանակում է զգացել է, որ ինչ-որ խախտումներ արել է: Մենք փորձում են այնպես անել, որ պրոպագանդային բաղադրիչը հանրային մուլտիպլեքսում պակասի»,- ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ