News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր` օգոստոսի 10-ին, մի քանի ժամն առաջ Մուրացան փողոցից  95 համարի երթուղային տաքսուց  այրվածքններով քաղաքացիներ են տեղափոխվել Այրվածքների եւ ճառագայթային բժշկության կենտրոն:

Մեր  տեղեկություններով քաղաքացիներից մեկը  ծծմբաթթու է տեղափոխել, որը աննկատ թափվել է երթուղայինի մեջ, ինչի հետեւանքով ուղեւորները սայթաքել են եւ ստացել տարբեր աստիճանի այրվածքներ: Այնուհետեւ շտապօգնության մեքենայով նրանց տեղափոխել են կենտրոն:

Ինչպես NEWS.am-ի  թղթակցին փոխանցել է  Այրվածքների կենտրոնի հերթապահ բժիշկ Մկրտիչ Ուրղանջյանը, իրենց մոտ տեղափոխվածների թիվը 5-ն է: «Երկուսը ամբուլատոր սպասարկվել են  եւ տուն ուղարկվել, մեկն ընդունվել է վերակենդենացման բաժանմունք: Այրվածք ստացածներից մեկն առաջին օգնություն ստանալւց հետո տեղափոխվել է  վնասվածքաբանության բաժին: Նա բժշկական միջամտությունից հետո կարող է տուն գնալ»,- նշել է Ուրղանջյանը:

Մանրամասներ խոստացել են հայտնել ավելի ուշ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ