Այսօր Ասպրամ Կրպեյանի եւ Աննա Մկրտչյանի հետ գնացել էինք Անահիտ Ավանեսյանին ասելու, որ իրնքը կրում է ոստիկանների կողմից քաղաքացիներին պատճառած մարմնական վնասվածքների, հազարավոր զոհերի, նահատակների աճյունները այդ պայմաններում պահելու և իհարկե դավաճանական քաղաքականության պատասխանատվությունը, որովհետև ոչ միայն այսքանից հետո հանդգնում է արդարացնել ոստիկանների ապօրինի ու անհամաչափ գործողությունները սեփական ժողովրդի նկատմամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Նա նաեւ տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, որ պատգամավորները բարձրանում են վերեւ, ոստիկանը փորձում է թույլ չտալ նրանց առաջանալ:
Պատգամավորները մտնում են նախարարի ընդունարան, որտեղ նրանց տեղեկացնում են, որ նխարարը նիստի է:
Նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը հայտնում է, որ նախարարը հանդիպման է:
Այդուհանդերձ, պատգամավորները մտնում են այն սենյակ, որտեղ նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում էր անցկացնում:
Քրիստինե Վարդանյանը մոտենում է նախարարին, նրա դիմաց նետում լուսանկարներ ու ասում. «Տիկին Ավանեսյան, դուք հերիք չի էսքանից հետո խոսում եք, դեռ մի հատ էլ ոստիկնությանը պաշտպանում եք: Ամոթ ունենար մարդը ձեր փոխարեն, չէր կարողանա աչքերը թարթել: Էս տաների նկարները պետք է ամեն երեկո ձեր երազին գա: Ես չգիտեմ՝ դուք էսքանից հետո ոնց եք ապրում, ամոթ ձեզ»:
Աննա Մկրտչյանն էլ ասաց. «Դւոք ոստիկանությանը ձեր գոհունակությունն եք հայտնում: Դրա հմար են ձեզ էս պաշտոնին նշանակե՞լ: Ասում եք՝ գնացել եք, տեսել եք, թե ինչպես են գլուխները ջարդած, պառկած, հաջորդ օրը ԱԺ-ում ոստիկանության պնդ նյարդերից եք խոսում: Դավաճան Նիկոլի հետ աշխատելը էսքան լավ ա՞»:
Անահիտ Ավանեսյանը որեւ կերպ չի արձագանքում, միայն հրցնում է. «Ավարտեցի՞ք»:
Նա նաեւ հարցնում է, թե արդյոք տեսանկարահանող Ասպրամ Կրպեյանը եւս պատգամավոր է, թե ոչ:
Այս ասելուց հետո ընդդիմադիր պատգմավորները հեռանում են:











