News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները 1 միլիարդ դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային, ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ  հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Ես նախագահ Զելենսկուն տեղեկացրեցի, որ ԱՄՆ-ն եւս 1 միլիարդ դոլարի աջակցություն է տրամադրում Ուկրաինային անվտանգության ապահովման համար, որը լրացուցիչ հրետանի եւ առափնյա պաշտպանության միջոցներ, ինչպես նաեւ առաջադեմ հրթիռային համակարգեր է ներառում, որոնք ուկրաինացիներին անհրաժեշտ են Դոնբասում իրենց պաշտպանական օպերացիաների համար: Մենք այսօր Բրյուսելում քննարկեցինք նաեւ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի՝ ուկրաինացի զինվորականներին լրացուցիչ միջազգային աջակցության համակարգմանն ուղղված ջանքերը: Այսօր ես հայտարարում եմ նաեւ 225 միլիոն դոլարի հավելյալ մարդասիրական օգնության մասին՝ Ուկրաինայում մարդկանց օգնելու համար, այդ թվում՝ խմելու ջրի, առողջապահական եւ բժշկական կարեւոր պարագաների, սննդի, կացարանի եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար կանխիկ գումարի տրամադրման միջոցով»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ: .

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ