News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Փարուխում տեղի ունեցածով Ադրբեջանը փորձում է թիրախավորել ռուս խաղաղապահներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Պատասխանելով այն հարցին, թե Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները խոսում են խաղաղապահների պատասխանատվության մասին, նախարարը նշել է. «Դուք, ահա, ասում եք՝ ռուսական կողմը չի կատարել իր պարտավորությունները։ Արդյո՞ք մենք իրավունք ունենք քար նետել ինչ-որ մեկի, հատկապես այն երկրի դեմ, որից կախված են մեր անվտանգությունն ու ապագան»։

Որքան ուզում եք սիրեք Արեւմուտքը, բայց դա չի նշանակում, թե պետք է ատել Ռուսաստանին։ Հանձին Ադրբեջանի մենք ունենք մի երկիր, որտեղ հայատյացությունն ու ահաբեկչությունը բարձրացվել են պետական քաղաքականության մակարդակի։ Դա տեսնում են նաեւ խաղաղապահները, որոնք նույնպես թիրախներ են դարձել։ Փարուխի դեպքը հարված էր ոչ միայն հայերին, այլեւ ռուսաստանցի խաղաղապահներին։ Հասկանալով այս ամենը՝ մենք, այնուամենայնիվ, փորձում ենք մեղադրել։ Ո՞վ  է շահում դրանից։ Հակառակորդը։ Ինչպե՞ս կարող է պատահել, որ հայը խփի նույն թիրախին, ինչ եւ թշնամին։ Կրկնում եմ՝ հայերը եւ հրեաները ունիկալ հնարավորություն ունեն բարեկամություն անելու բոլորի հետ։ Ռուսաստանը մեր բարեկամն է, եւ դա չի նշանակում, թե Ամերիկան թշնամի է։ Կա սփյուռքը, եւ մենք պարտավոր ենք լավ հարաբերություններ ունենալ բոլոր երկրների հետ, որտեղ սփյուռք կա։ Իսկ Փարուխի դեպքը ահաբեկչական ակտ է, հարված թե՛ մեզ, թե՛ խաղաղապահ առաքելությանը, եւ դա անպատասխան չի մնա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ