News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի շրջանների զգալի մասում հունիսի 22-ի ցերեկը սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւելյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 7-10 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ եւ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20 +22, վաղը ցերեկը՝ +27 +29։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +17 +22,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +16 +19,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18 +20, ցերեկը՝ +26 +29,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +16 +19,

Լոռիում գիշերը՝ +14+ 17, ցերեկը՝ +17 +21,

Տավուշում գիշերը՝ +17 +22, ցերեկը՝ +20 +25,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +16 +19,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17 +22, ցերեկը՝ +26 +30,

Արարատում գիշերը՝ +20 +23, ցերեկը՝ +28 +32,

Արմավիրում գիշերը՝ +17 +20, ցերեկը՝ +28 +31,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +18+21,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20 +23, ցերեկը՝ +28 +32,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19 +23, ցերեկը՝ +30 +33,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +22 +25,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +19 +23, ցերեկը՝ +27 +32։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի...
Եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ...
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Ամենաշատ