News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ֆինանսական տեխնոլոգիաներն էական ազդեցություն ունեն բոլոր ոլորտների վրա, այդ թվում՝ խորհրդատվական, որն այսօր էական փոխակերպման է ենթարկվում և գնում թվային լուծումների՝ շուկայի այսօրվա պահանջներին համահունչ:

Խորհրդատվական ոլորտը նաև դիվերսիֆիկացվում է,ասում է «Բի-Դի-Օ Ըդվայզորի» ՓԲԸ խորհրդատվական ծառայության ղեկավար Ալեքսանդր Շաղիկյանը։ «Ժամանակին ընկերություններն ավանդաբար կենտրոնացած էին աուդիտորական, հաշվապահական, հարկային ծառայությունների վրա: Ներկայում այդ կենտրոնացումը դիվերսիֆիկացվում է, եւ էական տեղ է տրվում խորհրդատվական ծառայություններին՝ գործարար, կառավարչական խորհրդատվությանեւ այլն»,- ասում է նա:

Սակայն սա դեռ ամենը չէ․ աշխարհում հիմա կա միտում նաև միաձուլումների եւ կլանումների հարցում. տարբեր խորհրդատվական ընկերություններ ձեռք են բերում տեղեկատվական եւ տեխնոլոգիական ընկերություններ՝ դրանով ուժեղացնելով իրենց տեխնոլոգիական լուծումները հաճախորդների համար: «Եվ այս թրենդը քայլ առ քայլ ներթափանցում է նաեւ Հայաստան»,- ասում է Ալեքսանդր Շաղիկյանը։

Խնդիրները ֆինթեքի խորհրդատվության ոլորտում

Ֆինթեքը շատ կարեւոր ոլորտ է, վստահեցնում է նա, սակայն որքան էլ ցանկանանք, որ Հայաստանը լինի առաջատար ԵԱՏՄ-ում եւ ոչ միայն, կան խնդիրներ, որոնք դեռ լուծված չեն կամ լուծման փուլում են: Սովորաբար Կենտրոնական բանկերը միջավայր են ստեղծում, որպեսզի ֆինթեք ոլորտի ստարտափները կարողանան փորձարկել իրենց գաղափարները, եւ հաջողությամբ փորձարկելուց հետո դրանք կյանքի են կոչվում:

«Այս առումով մենք դեռ բավարար արագությամբ չենք զարգանում, բայց միաժամանակ ունենք տարաբնույթ տեխնոլոգիաներ: Ստարտափ էկոհամակարգի գործունեությունը որոշակիորեն դանդաղեցնում է ենթակառուցվածքների սակավությունը: Մենք ունենք ֆոնդեր, որոնք զբաղվում են ամեն ինչով, սակայն չունենք ֆոնդեր, որոնք զբաղվում են կոնկրետ ուղղություններով, օրինակ՝ ֆինթեքով: Աճում են նաեւ վենչուրային ֆոնդերը: Վերջին երկու տարում մոտ հինգ ֆոնդ է մուտք գործել Հայաստան, ինչը դրական ազդակ է, որ այս ոլորտն առավել արագ աճ կունենա առաջիկայում»,- ասում է նա։

Այլընտրանքային ֆինանսավորում

Աշխարհում մասնավոր կապիտալի ֆոնդերն ավելի մեծ են, քան բանկային ֆինանսավորումը, այսինքն՝ զարգացած էկոհամակարգում վարկը մոտավորապես նույն կշիռն ունի, ինչ մասնավոր կապիտալը, բացատրում է «Բի-Դի-Օ Ըդվայզորի» ՓԲԸ խորհրդատվական ծառայության ղեկավարը:«Հայաստանում կա նման տենդենց. ունենք ազգային ներդրումների ֆոնդ, կապիտալի մի քանի ֆոնդեր, ինչը լավ նախադրյալ է, որ մասնավոր կապիտալը երկրում զարգանա: Վենչուրային կապիտալի մոտ ութ ֆոնդ ունենք: Սրանք մեծ հաշվով այլընտրանքներն են: Մենք ունենք խնդիր ավանդական շուկան զարգացնելու, որն արժեթղթերի շուկան է, եւ ոչ ավանդականը՝ վենչուրային ֆոնդերը»։

Արման Տոնիկյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ