News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները մտադիր են վերացնել «Ժողովրդական արտիստ» եւ «Վաստակավոր արտիստ» կոչումները՝ դա բացատրելով ընտրության չափանիշների հստակ ըմբռնման բացակայությամբ։

Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանը կարծում է, որ եթե որոշակի ոլորտի վաստակավոր կամ ժողովրդական գործչի կոչման թեկնածուների ընտրության համակարգում խնդիր կա, դա չի նշանակում, որ այդ կոչումները պետք է վերացնել։

Նշենք, որ «Հայաստանի ԽՍՀ վաստակավոր արտիստ» եւ «Հայաստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ» կոչումները, որոնք ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փոխարինվել են «Հայաստանի վաստակավոր արտիստ» եւ «Հայաստանի ժողովրդական արտիստ» կոչումներով, ստեղծվել են 1931 թվականին։

Պողոսյանը նշեց, որ խորհրդային պետությունը գիտակցում էր գիտության, մշակույթի, արվեստի, ճարտարապետության զարգացման կարեւորությունը եւ ուշադրության էր արժանացնում մասնագետներին, խթանում էր հետաքրքրությունը այդ ոլորտների նկատմամբ, քանի որ պետության կայացման գործում նրանց բարձր դերի գիտակցում կար։

Նա անթույլատրելի է համարում հարցի քաղաքականացումը։

«Ճարտարապետների միության օրինակով կարող եմ ասել, որ այս կոչումների համար մարդկանց առաջադրում են մասնագետները, որոնց կարծիքը հեղինակավոր է հասարակության մեջ։ Պետք է կողմնորոշվել ոչ թե մեծամասնության, այլ մասնագետների կարծիքի հիման վրա, որոնք պետք է բարձրացնեն բնակչության մշակույթի մակարդակը»,- հավելեց վաստակավոր ճարտարապետը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ