News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի մասնակիցները հաստատել են զինված ուժերի 2023 թվականի համատեղ գործունեությունը, հայտնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ուրբաթ օրը Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։ Հանդիպման ընթացքում կողմերը տեղեկություններ են լսել աշխարհում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի, Համագործակցության երկրների անվտանգությանը սպառնացող աճող մարտահրավերների ու սպառնալիքների մասին։

«Հաստատվել է մինչեւ 2025 թվականն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի չափագիտական ապահովման կատարելագործմանն ուղղված համատեղ աշխատանքի ծրագիրը։ Հաստատվել են ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի 2023 թվականի համատեղ միջոցառումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պաշտպանության նախարարներն ի գիտություն են ընդունել Համագործակցության զինված ուժերի 2021 թվականի ավիացիոն թռիչքների անվտանգության վիճակի տվյալները։

Քննարկվել են նաեւ ինժեներական զորքերի համար ռազմական անձնակազմի պատրաստման ԱՊՀ անդամ պետությունների բազային կազմակերպության գործունեության հարցերը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ