News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հետազոտողները Բյուզանդիայում հատված մետաղադրամների վրա SN 1054 աստղի պատկեր են հայտնաբերել, ինչը քրիստոնեական տարածաշրջանում պատմական առաջին վկայությունն է, հայտնում է Hi Tech լրատվականը:

Գիտնականները հետազոտել են մետաղադրամի հատուկ թողարկված տարբերակը եւ նշել, որ դրանում Կոնստանտին IX կայսեր գլխի վրա երկու աստղ կա: Այս դասի մետաղադրամները հատվել են 1054 թվականի ամառվանից մինչեւ 1055 թվականի գարունն ընկած ժամանակահատվածը: Հենց այդ ժամանակ է, որ Երկրի վրա նկատվել է SN 1054-ի աստղային պայթյունը:

Պայթյունից հետո աստղը հնարավոր է եղել տեսնել նույնիսկ ցերեկով: Այս մասին հիշատակումներ կան չինական, ճապոնական եւ արաբական աղբյուրներում, սակայն բացակայում են քրիստոնեական տարեգրությունից:

Կոնստանտին IX-ի ժամանակ հատված մետաղադրամների վրա ավանդաբար մեկ «աստղ» է պատկերված եղել։ Հետազոտողները կարծում են, որ կայսեր գլուխը խորհրդանշում էր Արեգակը եւ դրան ուղեկցում է Վեներան՝ առավոտյան աստղը, որը օրվա գալուստով չի անհետանում երկնքում: Երկրորդ աստղը, որը պատկերված է հատուկ թողարկված շարքի մետաղադրամների վրա, գիտնականների կարծիքով, կարող է լինել SN 1054-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ