News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գիտնականները Կարիբյան մանգրովի ճահիճում հայտնաբերել են աշխարհի ամենամեծ բակտերիան, որը հնարավոր է տեսնել անզեն աչքով, գրում է Science ամսագիրը՝ վկայակոչելով Լոուրենս Բերքլիի անվան Ազգային լաբորատորիայի կենսաբան Ժան Մարի Վոլանդին:

«Մարդկային թարթիչի չափի բարակ սպիտակ թելը մինչ օրս հայտնի ամենամեծ բակտերիան է», - նշել է Վոլանդը:

Գիտնականներին դեռեւս չի հաջողվել լաբորատոր միջավայրում աճեցնել այն, սակայն, ըստ հետազոտողների, բջիջը բակտերիաների համար անսովոր կառուցվածք ունի։ Հիմնական տարբերություններից մեկն այն է, որ այն ունի մեծ կենտրոնական վակուոլ:

Հետազոտողները դեռ չգիտեն, թե ինչու է բակտերիան այդքան մեծ, sակայն Վոլանդը ենթադրում է, որ դա հարմարվողականության արդյունք է՝ որպես սնունդ ծառայելուց խուսափել համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ