Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն վրդովված է Միջազգային քրեական դատարանի կողմից երկրում թմրավաճառների սպանությունների հետաքննության վերսկսմամբ, գրում է Reuters-ը:
Ավելի վաղ ՄՔԴ-ի դատախազ Քաիմ Խանը կարգադրել էր վերսկսել թմրանյութերի դեմ կառավարական պայքարի ժամանակ սպանությունների հետաքննությունը։
Դուտերտեի խոսնակ Մարտին Անդանարը հայտարարել է, որ Դուտերտեի վարչակազմը «հետաքննել է բոլոր մահեր, եւ ՄՔԴ-ն պետք է թույլ տա, որ կառավարության ջանքերն ընթնան իրենց հունով»։