News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի Վարչական պալատի դատավորների թափուր պաշտոններում առաջադրել է Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի, Լիանա Հակոբյանի, Արթուր Առաքելյանի, Արա Բաբայանի, Արծրուն Միրզոյանի, Հակոբ Գրիգորյանի, Քրիստինե Մկոյանի եւ Արթուր Պողոսյանի թեկնածությունները։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հունիսի 27-ին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցի քննարկման ժամանակ, ասել է ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատրյանը։

Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերը քննող պալատի դատավորների պաշտոններում առաջադրվել են Լիզա Գրիգորյանի, Կարեն Թումանյանի եւ Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությունները։

Խաչատրյանը ներկայացրել է թեկնածուների կենսագրությունները։ Այնուհետեւ, Վարչական դատարանի նախագահ Հրաչ Այվազյանը ներկայացրել է իր տեսլականը եւ մոտեցումները դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման, ինչպես նաեւ դատական համակարգի հանդեպ, որպես այդպիսին, հանրային վստահության մակարդակի բարձրացման հարցերին։ Պատգամավորներին նաեւ հետաքրքրել է, թե ինչու է նա, Վարչական դատարանի նախագահի պաշտոնն զբաղեցնելով, հավակնում «շարքային» դատավորի պաշտոնին Վճռաբեկ դատարանում։ Այվազյանը նշել է, որ փորձում է հասնել պաշտոնի ավելի բարձր դատական ատյանում։

«Ես ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ դատական համակարգի զարգացման եւ առաջընթացի գործում»,- ասել է Այվազյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ