News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 29-ին Աշգաբադում կայանալիք Կասպից ծովի գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Թուրքմենստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ եւ անձամբ կշնորհավորի նրան՝ տարեդարձի կապակցությամբ, հայտնում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:

Բացի այդ ՌԴ ղեկավարը երկկողմ հանդիպումներ կունենա Թուրքմենստանի, Ադրբեջանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարների հետ: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Ուշակովը հիշեցրել է, որ Կասպից ծովի գագաթաժողովի օրը նշվելու է Թուրքմենստանի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի 65 ամյակը:

«Պուտինը հատուկ հանդիպում կունենա Թուրքմենստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակի հետ եւ անձամբ կշնորհավորի նրան»,- ասել է Ուշակովը՝ հավելելով, որ հանդիպում կկայանա նաեւ Թուրքմենստանի ներկայիս նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ:

«Նրա հետ կարճ զրույց կլինի, որից հետո նախատեսվում է Կասպյան վեցերորդ գագաթաժողովին նախագահի մասնակցությունը։ Իսկ դրա ավարտից հետո կկայանա երկու երկկողմ հանդիպում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ»,- նշել է նախագահի օգնականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ