News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է.  «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը շարունակում է մնալ կալանքի տակ: Նրան մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը, որն արդեն ընդունված և հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված էր: Սակայն դատական նիստերից մեկի ժամանակ դատախազի կողմից ասվել էր, թե օրենսդրական նախաձեռնություն է իրականացվում, որ այդ արարքը նորից քրեականացվի: Փաստաբան Վարազդատ Հարությունյանը «Փաստի» հետ զրույցում նշում է` փոփոխություններն արդեն իսկ արել են հատուկ Չալաբյանի համար:

«Քրեական նոր օրենսգրքում փոփոխությունները նախաձեռնել և գաղտագողի արել են` առանց հանրային քննարկման, առանց որևէ ընթացակարգային պահանջի պահպանման: Փոփոխությունը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է, բայց դեռևս չի ստորագրվել նախագահի կողմից»,-ասում է նա` ընդգծելով, որ, իրենց գնահատմամբ, այս փոփոխությունն արվում է բացառապես մեկ` Ավետիք Չալաբյանին կալանքի տակ ավելի երկար պահելու նպատակով:

Օրերս Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում էր Չալաբյանի փաստաբանական խմբի բողոքը դատախազի՝ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթել յանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի, Տիգրան Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիել յանի և «Արար» հիմնադրամի երաշխավորությունները մերժելու որոշումը։ Դատարանը հետաձգել էր գործի քննությունը՝ դատախազի մասնակցությունն ապահովելու համար և հաջորդ նիստը նշանակել հուլիսի 21-ին:

«Այդ նիստից առանձնապես ակնկալիքներ չկան: Հուսով ենք` մինչ այդ խափանման միջոցի հարցով հանգուցալուծում կլինի: Հուլիսի 12-ին ավարտվելու է կալանքի երկամսյա ժամկետը: Ստացվում է` քննիչը պետք է դատարան մտնի երկարացման միջնորդությամբ: Հուսով ենք, որ չի երկարացվի»,-եզրափակեց Ավետիք Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ