News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հունիսի լույս 22-ի գիշերը ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Նոր Խարբերդում դանակահարություն է եղել, նաև ծեծել են մի կնոջ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն ժամանակահատվածում ոստիկանության Մասիսի բաժնում տարբեր հիվանդանոցներից ահազանգեր ստացվեցին։ 23-ամյա երիտասարդի ու 47-ամյա կնոջ ախտորոշումը «պոլիտրավմա» էր, իսկ 26 և 46 տարեկան տղամարդկանց վնասվածքները կտրած-ծակած էին։

Մասիսի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզեցին, որ տուժածներն ընտանիքի անդամներ են։ Հունիսի 21-ին, ժամը 23.50-ի սահմաններում, կենցաղային հարցի շուրջ հայրն ու որդիները վիճել էին, դանակահարել իրար, իսկ հայրը նաև ծեծի էր ենթարկել վիճաբանությանը միջամտած կնոջը, որը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:

46-ամյա տղամարդն ու ավագ որդին հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Մասիսի բաժին:

Հայտնաբերվեց նաև հանցագործության գործիք դանակը:

Դեպքից ժամեր անց Մասիսի բաժնում ստացվեց հիվանդանոցային հերթական ահազանգը։ Հայտնում էին, որ բուժօգնության տեղափոխված կինը մահացել է:

46-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ