News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իրավաբանության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն անդրադարձել է Աղավնոյի ու Բերձորի մասին Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը:

Նա Facebook-ի իր էջում գրել է. «Ովքե՞ր են բնակվում Բերձորում և Աղավնոյում, որոնց անխուսափելիորեն սպասվում է ՀԵՐԹԱԿԱՆ ԲՌՆԱԳԱՂԹԸ: Հերթական, որովհետև Արցախի այդ բնակավայրերում հիմնականում բնակվում են Ադրբեջանից բռնագաղթված փախստականներ, որոնք ունեն նաև Ադրբեջանի քաղաքացիություն:  Ընդ որում, 1989-92 թթ., լինելով ՀՀ դատախազության ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետ, ի պաշտոնե ինքս եմ որոշակի մասնակցություն ունեցել փախստականների բնակեցման գործընթացին:

Հիմա, ինչպե՞ս կարելի է շրջանցել միջազգային իրավունքի տարրական նորմերը և իրավական ուժ չունեցող ինչ-որ միակողմանի պարտավորություններ հիշեցնող «հայտարարություն» կոչվածից (ի դեպ՝ սա չի վերաբերում ՌԴ-ին և Ադրբեջանին, քանզի իրենց սահմանադրությունների հիմքով դա իրավական ուժ ունի) բխեցնել այդ մարդկանց հերթական անգամ փախստական դառնալու պահանջ: Տարրական հարց. ի՞նչ կապ ունի Հայաստանը՝ Արցախի օրենսդրությամբ իր վարչատարածքային միավոր կազմող բնակավայրերից մարդկանց բռնությամբ տեղահանելու և Արցախի այլ վայրերում վերաբնակեցնելու ապօրինի նախաձեռնության հետ:

Հ.Գ. 1989 թ. գլխավոր դատախազ երջանկահիշատակ Վլադիմիր Նազարյանի հետ հրավիրված էինք Թբիլիսի, որտեղ խորհրդային պաշտոնյաները փորձում էին պարտադրել, որ մենք իբր միջոցներ ձեռնարկենք և վտարենք փախստականներին Քյարքիից: Մեր պատասխանն էր՝ դա ադրբեջանցիների տարածքն է, բնակիչներն էլ Ադրբեջանի քաղաքացիներ են, ուստի մենք որևէ իրավասություն չունենք և չենք էլ պատրաստվում միջամտելով աջակցել, և խնդիրը փակվեց, իսկ ադրբեջանցի կոլեգաների վիճակն էլ չնկարագրեմ:

Հ.Գ.  Եթե ղեկավարվում եք հայտարարություն կոչվածով, ապա ղեկավարվեք ճշգրիտ, իսկ դրանում հստակ ամրագրված է. «Ներքին տեղահանված անձինք և ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ» (7-րդ կետ): Հիշե՛ք, այդ գրասենյակը, իր ներկայիս լոյալությամբ անգամ, երբեք թույլ չի տա մասնակիցը լինել այդ բնույթի ապօրինի գործընթացների ...»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ