News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Դեմոկրատիա պարզապես գոյություն չունի առանց իրավունքի գերակայության, իսկ ստեղծված դատախազական համակարգը օրինականության եւ, հետեւաբար, այդ դեմոկրատիայի հաստատման երաշխիքն է։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հունիսի 29-ին, նոր գլխավոր դատախազի ընտրության հարցի քննարկման ժամանակ, ասել է այդ պաշտոնի միակ թեկնածու, վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը։

Գլխավոր դատախազի պաշտոնում աշխատանքի նպատակներից մեկը Վարդապետյանը համարել է իր գիտելիքների օգտագործումը։ Դա, թեկնածուի կարծիքով, կնպաստի իրավական պետության կազմավորմանը, ինչն, իր հերթին, թույլ կտա երկրում իսկական դեմոկրատիա հաստատել։ «Այժմ ես հետազոտություններ եմ կատարում եւ առաջիկայում կներկայացնեմ դատախազության համակարգում բարեփոխումների իմ տեսլականը»,- ասել է վարչապետի օգնականը։

Հիշեցնենք, որ վարչապետի օգնականը լինելով՝ Վարդապետյանը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ ԶԼՄ-ներում տարածվել է մի ձայնագրություն, որից երեւում է, որ նա «խմբագրել» է քրեական գործեր, որոնք վերաբերել են Ռուբեն Հայրապետյանին եւ նրա որդուն։ Հիմք ընդունելով նշված փաստերը՝ ընդդիմությունը կասկածներ է հայտնել ինչպես թեկնածուի բարեվարքության, այնպես էլ ինքնուրույն գործելու նրա կարողության հարցում։ Ընդդիմությունը պնդում է, որ, վարչապետի օգնականը լինելով նա, ըստ էության, կառավարող թիմի անդամ է։ Ընդդիմությունն ինքը, սակայն, խորհրդարանի արտահերթ նիստին այդպես էլ չի ներկայացել եւ շարունակում է բոյկոտել նրա աշխատանքը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ