News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին թմրավաճառության վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը, որն իրացրին Արաբկիրի քրեական հետախույզների հետ համագործակցելով:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 23-ին մայրաքաղաքի Հրաչյա Քոչարի փողոցից նրանք բերման ենթարկեցին 30 և 33 տարեկան երկու տղամարդու՝ «Մերսեդեսով» հանդերձ: Արաբկիրի բաժնում նրանք խուզարկվեցին։ Հայտնաբերվեցին տարբեր քաշով կոկաին, մեթամֆետամին, հերոին ու գաղտնի փականով դանակ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին, որոնց արդյունքում պարզվեց նաև, թե նրանք որտեղ և ումից են ձեռք բերել թմրամիջոցները:

Թմրամիջոց իրացնողը, որը Երևանում բնակվող 45-ամյա տղամարդ է, ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Նույն օրը խուզարկություն կատարվեց նրա բնակության վայրում: Հայտնաբերվեց 7 գրամից ավելի կոկաին և մոտ 90 գրամից ավելի մեթամֆետամին:

Հարուցվել է քրեական գործ: Գնորդները ձերբակալվել են, իրացնողները` կալանավորվել:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ