News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում երկու տղամարդ գլխատել են տեղի 47-ամյա բնակիչ Կանհայա Լալին՝ «իսլամը վիրավորելու» համար եւ դաժան սպանության տեսանյութը տեղադրել են համացանցում, հայտնում է Hindustan Times-ը։

Միջադեպը տեղի է ունեցել 2022 թ. հունիսի 28-ին Ռաջաստան նահանգի Ուդայպուր քաղաքում։ Միջադեպի նախօրեին հնդիկ տղամարդը, ով դերձակ էր աշխատում, սոցցանցերում գրառում էր հրապարակել՝ ի պաշտպանություն «Բհարաթիա Ջանատա» կուսակցության հեռացված անդամ Նուպուր Շարմայի։ Քաղաքական գործիչը հեռացվել էր հեռուստաբանավեճի ժամանակ Մուհամեդ մարգարեի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելուց հետո:

Գրառման հրապարակումից մի քանի օր անց Բհիլվարայի 38-ամյա բնակիչ Ռիազ Աթթարին եւ Ուդայպուրից 39-ամյա Ղոս Մուհամմեդը հարձակվել էին տղամարդու վրա եւ կտրել նրա գլուխը։ Դրանից հետո արմատականները WhatsApp-ով տարածել էին սպանության տեսանյութը։

Գլխատման հաջորդ օրը Նուպուր Շարման պատմել էր, որ սպառնալիքներ է ստացել, որ ինքն ու իր ընտանիքը դերձակ Կանհայու Լալի ճակատագրին կարժանանան:

Այժմ կասկածյալները կալանքի տակ են։ Հնդկաստանի իրավապահ մարմինները ստուգում են մարդասպանների հնարավոր կապը միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ