News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՌԴ «Բնակարանային և կոմունալ ծառայությունների բարեփոխումների աջակցության» հիմնադրամի ներկայացուցիչներ Օլգա Գրիշինայի, Նատալյա Վոյկովայի, Լիդիա Պետրենկոյի, Ալեքսանդր Շարաշկինի հետ:

Հանդիպման նպատակն էր Ռուսաստանի և Հայաստանի միջին մասնագիտական հաստատությունների միջև ընդլայնել և խորացնել համագործակցությունը, համատեղ մշակել նոր ծրագրեր:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել հյուրընկալվելու համար՝ ավելացնելով, որ լիահույս է՝ այսօրվա հանդիպումը հիմք կհանդիսանա հետագա համագործակցության համար:

«Մեր երկրների միջև առկա է աշխատանքային համագործակցություն մի շարք ոլորտներում, հատկապես՝ շինարարության բնագավառում: Կարծում եմ՝ մեծ պահանջարկ ունեն կադրերի որակավորման մակարդակի որոշման ընդհանուր մոտեցումները, ինչպես նաև մասնագետների պատրաստման միասնական պահանջները։ Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդ մասնագետների սերտ շփումը լավ օրինակ կարող է դառնալ նոր հմտություններ և կարողություններ ձեռք բերելու առումով, հատկապես՝ բնակելի շենքերի շինարարության և շահագործման ոլորտում։ Պետք է նշեմ նաև, որ կրթական չափորոշիչները, որոնց համաձայն այս ոլորտի մասնագետներ այսօր վերապատրաստվում են Հայաստանում և Ռուսաստանում, շատ նման են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Համատեղ ծրագրերը կօգնեն եվրասիական տարածքի երկրներում բարելավել մասնագիտական վերապատրաստման համակարգերը՝ օգտագործելով կադրերի պատրաստման առաջադեմ չափանիշները: Ծրագրի շրջանակում իրականացվելիք գործունեությունը ենթադրում է նաև ռուսաստանյան ժամանակակից պրակտիկաների, մեթոդների և տեխնոլոգիաների փորձարկում ու ներդրում ուսումնական հաստատություններում:

Ռուսաստանի Դաշնության «Բնակարանային և կոմունալ ծառայությունների բարեփոխումների աջակցության» հիմնադրամի ներկայացուցիչ Օլգա Գրիշինան իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Բնակարանային և կոմունալ ծառայությունների ոլորտում ամենապահանջված մասնագիտությունների ուղղությամբ պրոֆեսիոնալ մասնագետներ ունենալու համար մենք՝ որպես ռուսական պետական կազմակերպության ներկայացուցիչներ, առաջարկում ենք համագործակցություն, որի շնորհիվ ՀՀ ավագ դպրոցները և քոլեջները կկարողանան համագործակցել ՌԴ հարյուրավոր քոլեջների հետ, որտեղ երիտասարդները վերապատրաստվում են նշված ոլորտներում մասնագիտական չափանիշների հիման վրա, հատկապես՝ «Քաղաքացիական շենքերի շահագործում», «Բազմաբնակարան շենքի կառավարում, շահագործում և սպասարկում» և այլ մասնագիտացումներում»։

Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են մշակել համագործակցության քարտեզ՝ համատեղ մշակվող ծրագրերը քայլ առ քայլ կյանքի կոչելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ