News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 09
USD
406.28
EUR
415.5
RUB
6.72
Տեսնել լրահոսը

Ջո Բայդենի վարչակազմն աջակցել է Թուրքիային F-16 կործանիչների հնարավոր վաճառքին մեկ օր անց այն բանից հետո, երբ Անկարան վերացրեց Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վետոն, հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստ Վոլանդերը լրագրողներին ասել է, որ Թուրքիայի հզոր պաշտպանական կարողությունները կուժեղացնեն ՆԱՏՕ-ի պաշտպանությունը։ «Միացյալ Նահանգներն աջակցում է թուրքական կործանիչների  արդիականացմանը, քանի որ դա նպաստում է ՆԱՏՕ-ի եւ, հետեւաբար, Ամերիկայի անվտանգությանը»,- ասել է նա: «Այդ ծրագրերը մշակման փուլում են։ Եւ դրանք պետք է մշակվեն մեր պայմանագրային գործընթացների շրջանակներում»,- հավելել է նա:

Հոկտեմբերին Թուրքիան դիմել էր ԱՄՆ-ին Lockheed Martin-ի արտադրության 40 n F-16 կործանիչ եւ գործող մարտական ​​ինքնաթիռների համար մոտ 80 արդիականացման կոմպլեկտ գնելու խնդրանքով։

Մարտին Պետդեպը նամակ էր ուղղել ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներին, որոնք դեմ էին վաճառքին, որում ասվում էր, որ ԱՄՆ-ի «պատշաճ» պաշտպանական առեւտրային կապերը Թուրքիայի հետ կծառայեն ԱՄՆ շահերին:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ջո Բայդենի հետ կհանդիպի չորեքշաբթի ավելի ուշ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ