News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Ուկրաինան, Հունաստանը եւ Սիրիան։

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում հանդիպման ընթացքում Բայդենը ողջունել է Թուրքիայի եռակողմ համաձայնագիրը Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հետ, որը ճանապարհ է հարթել դաշնակիցների՝ ՆԱՏՕ-ին միանալու համար:

Սպիտակ տունը հայտնում է, որ առաջնորդները «քննարկել են ռուսական ագրեսիայից պաշտպանվելու հարցում շարունակական աջակցությունն Ուկրաինային, ինչպես նաեւ ուկրաինական հացահատիկի արտահանման համար ռուսական խոչընդոտների վերացման կարեւորությունը»:

Նրանք խոսել են նաեւ Էգեյան ծովում եւ Սիրիայում կայունության պահպանման կարուորության մասին։

Բայդենը վերահաստատել է կառուցողական երկկողմ հարաբերություններ պահպանելու իր հանձնառությունը, եւ առաջնորդները համաձայնել են կառավարությունների միջեւ շարունակական սերտ խորհրդակցությունների կարեւորության հետ։

Մինչդեռ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով թուրքական NTV հեռուստաալիքը, երկու երկրների ղեկավարները քննարկել են F-16 կործանիչների մատակարարման հարցը, Հունաստանի քաղաքականությունը եւ թուրքական զինված ուժերի պլանավորվող օպերացիան Սիրիայի հյուսիսում։ «Հանդիպումը տեւել է 1 ժամ 10 րոպե։ Քննարկման թեմաներից էին ամերիկյան F-16-ների մատակարարումը, Հունաստանի քաղաքականությունը եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գործողությունները Սիրիայում՝ Թուրքիայի հետ սահմանին, թուրքական զինված ուժերի ծրագրվող օպերացիայի համատեքստում»,- հայտնել է հեռուստաալիքը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ