News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՕՊԵԿ-ը եւ դաշնակցային արտադրող երկրները որոշել են օգոստոսին նավթի արդյունահանումն օրական 648 հազար բարելի հասցնել:

Այս քայլը, ամենայն հավանականությամբ, քիչ բան կանի բենզալցակայանում բենզինի բարձր գների իջեցման եւ համաշխարհային տնտեսությանը հարվածած գնաճը մեղմելու համար:

ՕՊԵԿ+-ում հաստատել են իր վերջին նիստի որոշումը։ Մինչ այդ կազմակերպությունը որոշել էր արդյունահանումն ավելացնել ամսական 432 հազար բարելով՝ համավարակի պայմաններում արդյունահանման կտրուկ կրճատումից հետո նավթը շուկա վերադարձնելու համար։

Այդ աճը հիմնականում որպես ՕՊԵԿ-ի առաջնորդ Սաուդյան Արաբիայի ժեստ է դիտվում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հասցեին, որը շուտով պետք է այցելի Էր Ռիադ:

Բենզինի գներն ամբողջ աշխարհում ցավոտ բարձր մակարդակի են հասել: ԱՄՆ-ում դրանք այս ամիս առաջին անգամ գերազանցել են 5 դոլարը մեկ գալոնի դիմաց եւ վերջին օրերին անկում են ապրել, քանի որ նավթի համաշխարհային գներն ընկել են ռեցեսիայի մտավախությունների պատճառով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ