News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, NEWS.am-ին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է մարզպետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել։

Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախագահին է ներկայացրել մարզում տիրող ընդհանուր իրավիճակը, ինչպես նաև ներկայումս Սյունիքում իրականցվող և ծրագրված բազմաճյուղ ոլորտային ծրագրերը։

Մարզպետը մանրամասներ է ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ՝ Սյունիքի մարզի բնակիչների կենցաղային կյանքի բարելավմանն ուղղված, իրականացվող նախաձեռնությունների ընթացքի ու հաստատված ծրագրերի վերաբերյալ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ