News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կարակալպակստանի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Նուկուսում անկարգությունների մի խումբ կազմակերպիչներ բերման են ենթարկվել, ասվում է ինքնավարության խորհրդարանի, կառավարության եւ ներքին գործերի նախարարության համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է ՄԿ-ն:
Հայտարարության մեջ ասվում է, որ նրանք փորձել են զավթել իշխանության մարմինները:

Նախօրեին Ուզբեկստանում հայտնել էին, որ Նուկուսում անօրինական ցույց է անցկացվել՝ երկրի սահմանադրության փոփոխությունների հետ կապված։ Երկրի ՆԳՆ-ի տվյալներով՝ հասարակական կարգը վերականգնվել է, բնակիչների հետ աշխատանքներ են տարվում՝ օրենքի խախտումները կանխելու համար։

Անկարգությունների կազմակերպիչները եւ իրավապահ մարմիններին ակտիվ դիմադրություն ցույց տվածները բերման են ենթարկվել։ «Այժմ նրանք հետաքննվում են»,- ասվում է Կարակալպակիստանի խորհրդարանի կայքում։

Նշվում է, որ բոլոր ձերբակալվածները կբացահայտվեն եւ պատասխանատվության կենթարկվեն՝ գործող օրենսդրության համաձայն:

Տեղական իշխանությունները նշում են, որ սադրիչները փորձել են զավթել պետական հաստատությունները՝ «հասարակության պառակտման, Ուզբեկստանի սոցիալ-քաղաքական իրավիճակի ապակայունացման համար»։

Անցյալ շաբաթ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւն առաջարկել էր հանրաքվե անցկացնել սահմանադրության փոփոխությունների հարցով: Ավելի վաղ նա հիմնական օրենքը մինչեւ 2022-ի դեկտեմբեր թարմացնելու առաջարկով էր հանդես եկել: Հունիսի վերջին պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն էին տվել օրինագծին, որից հետո այն հրապարակվել էր հանրային քննարկման համար։

Օրինագծով նախատեսվում է ավելի քան երկու հարյուր փոփոխություն իրականացնել սահմանադրության 64 հոդվածներում։ Դրանց թվում են մահապատժի արգելումը եւ երկրի քաղաքացու արտահանձնումն օտար պետությանը, ինչպես նաեւ Ուզբեկստանի նախագահի լիազորությունների ժամկետը 5-ից 7 տարի երկարաձգելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ