News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 13
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտարարել է, որ ռուսական հակաօդային պաշտպանությունը Կուրսկի շրջանի երկնքում երկու ուկրաինական «Ստրիժ» անօդաչու թռչող սարք է խոցել։

«Այս գիշեր Կուրսկին մոտենալիս մեր հակաօդային պաշտպանությունը խոցել է երկու ուկրաինական «Ստրիժ» անօդաչու թռչող սարք։ Զինվորականների գրագետ գործողությունների շնորհիվ զոհեր եւ վիրավորներ չկան», - իր տելեգրամյան ալիքում ասել է նահանգապետը:

Նա ցավով նշել է, որ Բելգորոդում իրավիճակն այլ է։ Հարձակման հետեւանքով բնակիչների շրջանում կան զոհեր եւ վիրավորներ, ավերվել են խաղաղ բնակիչների տները։

«Իմ անունից, Կուրսկի ողջ ժողովրդի անունից իմ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին եւ ընկերներին։ Կուրսկի մարզը ձեզ հետ սգում է»,- գրել է Ստարովոյտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ